Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արարատ Միրզոյանի խորհրդականը կարող է նշանակվել արդարադատության փոխնախարար

Արարատ Միրզոյանի խորհրդականը կարող է նշանակվել արդարադատության փոխնախարար
29.06.2019 | 12:06

«Հրապարակը» գրում է. «Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա Դավիթ Հարությունյանի կադրն է՝ նրա թևի տակ է «աճել», աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։ Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձևակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», թեև նախարարությունում հակառակն են պնդում և հատկապես վերապահում ունեն «հրաշալի մարդու» մասով։ Միայն այն փաստը, որ նա արագությամբ կողմնորոշվեց՝ հեղափոխությունից անմիջապես հետո հին թիմից անցում կատարելով նոր թիմ և տաքուկ տեղավորվելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատակազմում, ապա նրա հետ տեղափոխվելով ԱԺ, խոսուն է։ Նրա ֆեյսբուքյան էջում նկատեցինք, որ հայատառ գրառում գրեթե չկա, նա աշխարհի հետ անգլերենով է շփվում»:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ